Փոխնախարար․ Հայ եկեղեցու պատմությունը կինտեգրվի, ծրագիրը կմնա

Փոխնախարար․ Հայ եկեղեցու պատմությունը կինտեգրվի, ծրագիրը կմնա

PanARMENIAN.Net - Դպրոցներում Հայ եկեղեցու պատմություն առարկայի ծրագիրը նախատեսված է ուսուցանել հասարակագիտական և հայագիտական առարկաների բնագավառների ինտեգրված առարկայի ձևաչափով, իսկ ավելի բարձր դասարաններում՝ առանձնացված առարկաների ձևով: Այդ մասին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ մեկնաբանելով իրենց առաջարկած նոր նախագիծը, փոխանցում է Armtimes.com-ը։

Նրա խոսքով՝ առարկայի շրջանակում արդեն եղած նյութը մեծամասամբ պահպանվելու է, «բայց թե կոնկրետ որ դասարանի. որ առարկայի չափորոշիչում կլինի՝ կներկայացվի առաջիկայում»:

Նախագծի տեքստում էլ նշվում է, որ ներդրումը պետք է իրականացվի 2022-2023 ուս.տարվա համար։

Անդրեասյանի խոսքով՝ ամենայն հավանականությամբ, առարկայական չափորոշիչները հանրային քննարկման կդրվեն մոտ 10 օրից, նա առաջարկում է հենց այդ պահից էլ մասնակցել բովանդակային քննարկումների։

«Փոփոխությունների արդյունքում ՀԵՊ առարկայի ուսուցիչներն աշխատանքից չեն ազատվի․ մենք առանձին մասնագիտացում և ատեստավորման գործընթաց այս ուսուցիչների մասով չենք իրականացրել, հիմնականում դրանք եղել են վերապատրաստումներ: Իսկ այս փոփոխություններով ուսուցիչների աշխատանքի հնարավորությունները սահմանափակված չեն: Հիմա՝ նոր չափորոշիչների ներդրմանն ընդառաջ, բոլոր ուսուցիչներն ունեն վերապատրաստում անցնելու և նոր առարկայական ծրագրերով ու չափորոշիչներով դասավանդելու անհրաժեշտություն»,-հայտարարել է նա։

ՀՀ-ում պարբերաբար քննարկվում է դպրոցական ծրագրից ՀԵՊ առարկայի դասավանդումը հանելու հարցը։ «Կովկասյան բարոմետրի» փոխանցմամաբ՝ Հանրակրթական դպրոցներում Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասավանդումը դադարեցնելուն հայաստանցիների 66%-ը դեմ է, 17%-ը՝ կողմ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---