Վարակման 706 նոր դեպք՝ 1 օրում. Եվս 8 մարդ մահացել է

Վարակման 706 նոր դեպք՝ 1 օրում.  Եվս 8 մարդ մահացել է

PanARMENIAN.Net - Հայաստանում հուլիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 28,606-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 706-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 8 դեպք է գրանցվել, 7-ը՝ կորոնավիրուսից, մեկը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 484 դեպք կա, այլ պատճառով՝ 158։

Ապաքինվել է ևս 205 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 16,140 է։ Փաստացի բուժվողների թիվը 11,824 է։

Ընդհանուր առմամբ, 122,682 թեստ է արվել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---