Երևանում ծեծել են դիմակ չունենալու համար արձանագրություն կազմող ոստիկաններին 6 հուլիսի 2020 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Երևանում դիմակ չկրելու համար արձանագրություն կազմել ցանկացած ոստիկաններին 20-ամյա և 17-ամյա երկու երիտասարդ հարվածել են և հայհոյել։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ նրանցից մեկը՝ 20-ամյա երիտասարդը, ձերբակալվել է, իսկ 17-ամյա անչափահասի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողին հսկողության հանձնելը: Ըստ ՔԿ-ի՝ հունիսի 5-ին Բագրատունյաց պողոտայում ոստիկանները դիմակ չկրելու համար ցանկացել են տուգանել «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, նա մեքենայի սրահից վիրավորական արտահայտություններ և հայհոյանքներ է հենչեցրել ոստիկանների հասցեին։ Նրանցից մեկը՝ Գյումրիի 20-ամյա բնակիչը, բռունցքով հարվածել է ոստիկանության լեյտենանտի դեմքին, որից հետո վիճաբանություն և քաշքշուկ է սկսվել։ Դեպքին միջամտել են տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության զորքերի ծառայողները: Վիճաբանության ընթացքում նույն ավտոմեքենայի մեկ այլ ուղևոր՝ Երևանից 17-ամյա բնակիչը, բռունցքով հարված է հասցրել ոստիկանության կրտսեր սերժանտի ականջին։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով): Նախաքննությունը շարունակվում է: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |