Սևանի շրջակայքում վնասատու մորեխները շատանում են 6 հուլիսի 2020 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Սևանա լճի մոտակայքում ավելանում է վնասատու միջատ համարվող իտալական մորեխների (Calliptamus italicus) քանակը: Այդ մասին PanARMENIAN.Net ին ասաց Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի միջատաբանության և բնահողի կենդանաբանության լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Տիգրան Ղռեջյանը: Նրա խոսքով՝ այդ միջատը Հայաստանում տարածված է հատկապես Սևանի արևելյան մասում՝ Դրախտիկից դեպի Շորժա հատվածում, այնտեղից՝ Ջիլ-Ծափաթաղ-Դարանակ-Փամբակ և այդպես մինչև Մասրիկի հարթավայր: «Մեզ մոտ լայնորեն տարածված տեսակ է, բայց նախընտրում է կիսաչոր ու չոր տափաստանային տեղերը, լուրջ վնասատու է: Այս տարի նկատել եմ, որ ակնհայտ մեծ քանակի թրթուրներ կան Սևանի ավազանում, երևի կապված տաք ձմեռվա, դրան հաջորդած չոր գարնան ու դրան հաջորդած անոմալ անձրևաշատ ամառվա հետ», - նշեց գիտաշխատողը՝ հավելելով, որ մորեխների քանակի կտրուկ ավելացման ցուցանիշ է նաև Սևանի մոտ վարդագույն սարյակների քանակի ավելացումը: Այդ սարյակները սնվում են իտալական մորեխներով և հետապնդում դրանց պարսերը. «Եթե այդ սարյակը հասել է Սևանի ավազան, ուրեմն մորեխների քանակն ավելանում է»: Խոսելով վնասատու միջատի հետ կապված պոտենցիալ վտանգների մասին՝ Ղռեջյանը նշեց, որ անմիջապես լճի համար այն վտանգ չի ներկայացնում: «Այդ մորեխը խիստ վտանգավոր վնասատուների ցուցակում է, կարող է հեկտարներով ցանքեր բնաջնջել, հատկապես սիրում է հացահատիկը: Սովորաբար այդ մորեխների քանակի պայթյուններ չեն լինում, որովհետև բնական գործոնները՝ կլիման, ցուրտ ձմեռները, դրա քանակը պահում են կայուն քիչ: Այս տարիներն անոմալ են կլիմայական առումով, իսկ վերջին տարիներին Սևանի արևելյան հատվածն ինտենսիվորեն յուրացվում է գյուղատնտեսական հանդակների տակ՝ այգիներ են հիմնվում, ցանքատարածքներն ավելանում են, անասնապահությունն է ակտիվացել: Այդ ամենը բերում է նրան, որ մորեխի համար ընտիր պայմաններ են ստեղծվում, և այն չափից դուրս շատանում է», - պատմեց գիտաշխատողը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է մշտադիտարկում անցկացնել, որպեսզի իրավիճակը լինի հակսանալի ու կառավարելի: Ասում է՝ սարյակները ևս կարող են փրկել իրավիճակը, եթե լինեն անհրաժեշտ քանակի. «Հիմա դրանք լիքն են Սևանի արևելքում, դա շատ լավ է, այդ անկուշտ թռչունը մորեխների մասնագիտացած բնաջնջող է, եթե իրեն չբնաջնջեն»: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալմաթիում կհանդիպեն Միրզոյանն ու Բայրամովը Ղազախստանը հանդես չի գալիս որպես միջնորդ, այլ միայն հարթակ է տրամադրում հանդիպման համար Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |