Ստեփանավանի բնակիչը ձերբակալվել է դիմակ չկրելու շուրջ վեճում ոստիկանների հանդեպ բռնության կասկածանքով![]() 6 հուլիսի 2020 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Ստեփանավանում ձերբակալել են դիմակ չկրելու շուրջ ոստիկանների հետ վիճաբանելու և բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձին։ Հուլիսի 3-ին՝ ժամը 19:45-ի սահմաններում, ոստիկանները, Ստեփանավանի Բաղրամյան փողոցում ծառայություն իրականացնելիս, նկատել են, որ «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը, խախտելով ՀՀ պարետի որոշումը, պաշտպանիչ դիմակ չի կրում, և կանգնեցրել են: Նշված ավտոմեքենայի ուղևորը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, դուրս է եկել ավտոմեքենայից, վիճաբանել ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանների հետ, չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, ձեռքերով հարվածներ է հասցրել և քաշքշելով պոկել է համազգեստի կոճակները՝ այդ կերպ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ գործադրելով ոչ վտանգավոր բռնություն: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով (պատժվում է տուգանքով, կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարով): Ոստիկաններից երեքը ճանաչվել են տուժող: Քաղաքացու ինքնությունը պարզվել է` Ստեփանավանի բնակիչ է: Նա բերման է ենթարկվել, հարցաքննվել դեպքի շուրջ և նույն օրը ձերբակալվել: Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի, տարածքում առկա տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրության և հագուստների զննություններ, առգրավումներ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, հարցաքննվել են դեպքին ականատես վկաներ: Նախաքննությունը շարունակվում է: Հուլիսի 6-ին Երևանում 20-ամյա և 17-ամյա երկու երիտասարդ հարվածել են և հայհոյել դիմակ չկրելու համար արձանագրություն կազմել ցանկացած ոստիկաններին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |