Փաշինյան․ Սահմանափակումները կխստացվեն, եթե առողջապահական համակարգը չկարողանա սպասարկել![]() 6 հուլիսի 2020 - 19:19 AMT PanARMENIAN.Net - Եթե առողջապահական համակարգը չկարողանա սպասարկել քաղաքացիներին, Կառավարությւոնն այլ ելք չի ունենա, քան սահմանափակումների վերադառնալ և ավելի խիստ լինել, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Իմանալով, որ սա մեծ հարված է լինելու տնտեսությանը՝ իմ հույսն այն է, որ մենք այնուամենայնիվ կգիտակցենք իրավիճակի լրջությունը և մեր անհատական վարքագծի փոփոխությունը կլինի այն գործիքը, որով կհաղթահարենք համաճարակը»,-ասել է վարչապետը։ Նրա խոսքով՝ արտակարգ դրությունն անընդհատ երկարացվել չի կարող, դա բերում է խնդիրների, սակայն այժմ ամեն ինչ տանում է նրան, որ առնվազն մեկ անգամ ևս երկարաձգվի։ «Արտակարգ դրությունն առնվազն կերկարացնենք, բայց արտակարգ իրավիճակների մասին օրենսդրությունը կփորձենք կատարելագործել այնպես, որ արտակարգ դրության ռեժիմի վերացման պայմաններում, արտակարգ իրավիճակների ռեժիմը որոշակի հակահամաճարակային քաղաքականություն վարել»,-հայտարարել է Փաշինյանը։ Հայաստանում հուլիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 28,936-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 491 դեպք կա, այլ պատճառով՝ 159։ Առողջացածների ընդհանուր թիվը 16,302 է։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |