ՇՄՆ․ Արագիլների աղտոտման պատճառը կարող է ձկնաբուծարաններում կեր հայթայթելը լինել![]() 7 հուլիսի 2020 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Շրջակա միջավայրի նախարարությունը մշտադիտարկում է նախաձեռնել Արարատի և Արմավիրի մարզերի այն բնակավայրերի տարածքներում, որտեղ նկատվում են աղտոտված արագիլներ։ Նախնական տվյալներով պարզվել է, որ աղտոտված կենդանիների զգալի մասը կեր հայթայթելու համար իջնում է որոշ ձկնաբուծարանների տարածք, որին էլ՝ նախնական տվյալներով, կարող է հաջորդել կենդանիների աղտոտումը։ «Հետազոտությունները ցույց են տվել, որ այս պահին աղտոտված են Հովտաշենից Երասխահուն և Հայանիստ գյուղերի միջակայքում բնադրող արագիլների մոտ 60%-ը։ Մասնագիտական խումբն արդեն տեղորոշել և կազմել է այն ձկնաբուծարանների ցանկը, որոնցում հնարավոր է լինեն աղտոտման աղբյուրներ»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Մշտադիտարկումները շարունակվելու են ամբողջ շաբաթվա ընթացքում, իսկ ՇՄ փոխնախարարի պաշտոնակատար Վարդան Մելիքյանը պատրաստվում է նամակ ուղղել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ տեսուչների ուղեկցությամբ ցանկում ներառված ձկնաբուծարաններ համատեղ այցելելու և ներսում ուսումնասիրություններ անցկացնելու նպատակով։ Ավելի վաղ բնապահպաններն ահազանգել էին, որ ՀՀ-ում կրկին արագիլների աղտոտում է նկատվել։ Նման դեպք գրանցվել էր նաև 2019-ին։ Կենդանաբանության ինստիտոտի մասնագետներն արագիլներին զննելուց հետո հայտարարել էին, որ իրավիճակը սոսկալի է, էկոլոգիական աղետ կա և կոչ էին արել պատասխանատուներին պարզել աղտոտման աղբյուրը: Պարզվել էր, որ արագիլների փետուրներին սննդային յուղ է եղել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |