Իտալիայում առանձնացրել են սիամական երկվորյակների միաձուլված գանգերն 8 հուլիսի 2020 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Վատիկանի մանկական Bambino Gesù (Մանկահասակ Հիսուս) հիվանդանոցում վիրահատել և առանձնացրել են 2-ամյա սիամական երկվորյակ քույրերի, որոնց ծնվել էին միաձուլված գանգերով, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Կենտրոնական Աֆրիկայից Իտալիա տեղափոխված երեխաների մասին բժիշկներն իմացել են 2018-ին, երբ իրենց հիվանդանոցի ղեկավար Մարիելա Էնոկը տեսել է նորածիններին տեղի մի հիվանդանոցում։ «Սա առաջին դեպքն է Իտալիայում, և, ամենայն հավանականությամբ, միակը նաև աշխարհում»,- ասվում է հիվանդանոցի հայտարարության մեջ: Նշվում է նաև, որ այն ոսկորի և ուղեղի մաձուլման հազվագյուտ դեպք է եղել։ Վիրահատության նախապատրաստական և հետազոտությւոնների փուլի վրա գրեթե մեկ տարի է ծախսվել, դրանից հետո վիրահատական 3 միջամտություն է իրականացվել։ Վերջինի ընթացքում հունիսի 29-ին քույրերին հաջող կերպով առանձնացրել են իրարից։ Այդ վիրահատությանը մասնակցել է 30 բժիշկ և բուժքույր։ Քույրերն այժմ իրենց լավ են զգում, սակայն դեռ բուժհաստատությունում են՝ երկու առանձին հիվանդանոցային մահճակալների վրա։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |