Վրաստանն օգոստոսից կընդունի Գերմանիայի, Ֆրանսիայի, և մերձբալթյան երկրների բնակիչներին 8 հուլիսի 2020 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Առաջիկայում Վրաստանը կբացի սահմանները 5 երկրի համար, որոնք ևս առանց որևէ սահմանափակման բաց են Վրաստանի համար. խոսքը Գերմանիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի մասին է։ Այդ երկրի քաղաքացիները կկարողանան Վրաստան ժամանել միայն ուղիղ ավիաչվերթով, հայտարարել է կառավարության մամուլի քարտուղար Իրակլի Չիկովանին, գրում է «Նովոստի Գրուզիան»։ Վրաստանի կառավարությունը բանակցում է միջազգային ավիաընկերությունների հետ ավիահաղորդակցության և կանոնավոր չվերթերի վերականգնման շուրջ։ Մասնավորապես, գերմանական Lufthansa-ի հետ արդեն պայմանավորվածություն կա, որ օգոստոսին շաբաթական 2 չվերթ կիրականացվի դեպի Մյունխեն։ Բանակացություններ են ընթանում նաև Air Baltic-ի և Air France-ի հետ։ Վերոնշյալ երկրներից Վրաստան ժամանողները մինչ սահմանը հատելը պետք է հատուկ էլեկտրոնային հարցաշար լրացնեն՝ նշելով իրենց կոնտակտային տվյալները, տեղեկություններ վերջին 14 օրում ուղևորությունների մասին և Վրաստանում գտնվելու վայրը։ Ըստ այցելուի ցանկության, կամ եթե օդանավակայանում նրա մոտ 37-ից բարձր ջերմություն գրանցվի, կորոնավիրուսի առկայության ՊՇՌ թեստ կանցկացվի։ Պարտադիր թեստավորում կամ կարանտին է նախատեսված այն անձնաց համար, որոնք այցին նախորդող 14 օրում եղել են կորոնավիրուսի մեծ տարածմամբ երկրում, որը ԵՄ անդամ չէ։ Վրաստանում կորոնավիրուսի համաճարակի պատճառով գործող արտակարգ դրոթյունը մայիսի 22-ից չեղարկվել է։ Երկրում համաճարակի բռնկումից ի վեր գրանցվել է վարակի 963 դեպք, որից 841 մարդ ապաքինվել է, 15-ը՝ մահացել։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |