Հետազոտություն․ Կտորից դիմակը բժշկականի պես չի պաշտպանում 9 հուլիսի 2020 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Կտորե դիմակներ կրելն ավելի արդյունավետ է, քան առահասարակ ոչ մի դիմակ չկրելը, դրանք կրողին ու շրջապատին պաշտպանում են վարակվելուց, բայց համարժեք չեն բժշկականին և չպետք է խորհուրդ տրվեն բուժաշխատողներին, հայտնել են ավստրալացի գիտնականները, փոխանցում է BBC-ն։ Հետազոտողները հիմնվել են 20 ուսումնասիրության վրա։ Դրանցից մեկը, օրինակ՝ 2015-ին Վիետնամի բուժաշխատողների շրջանում անցկացված հետազոտությունն է, համաձայն որի՝ վիրուսային հիվանդություններով վարակման մակարդակն ավելի ցածր է բժշկական դիմակների կրման դեպքում։ Հետազոտողների խոսքով՝ փորձը փաստում է, որ կտորե դիմակները վարակների դեմ պայքարում բժշկականներին զիջում են արդյունավետությամբ։ Նշվում է, որ փորձարկման ընթացքում օգտագործվել են տեղական արտադրության բամբակե կտորից դիմակներ, որոնք լվացվել են ջրով և օճառով։ Չորսշաբաթյա հետազոտության համար մասնակիցներին կտորից 5 դիմակ է տրվել։ Հետազոտողների վերջնական եզրահանգումն այն է, որ կտորից դիմակի արդյունավետությունն ամեն դեպքում կախված է դրա որակից, գործվածքի խտությունից, ջրակայունության աստիճանից։ Մասնագետները նշում են՝ լավ որակի կտորից դիմակը կարող է արդյունավետ լինել, սակայն բուժաշխատողները, ամեն դեպքում, ցանկալի է, որ բժշկական դիմակ կրեն։ Աշխարհում կորոնավիրուս հաստատվել է 12 մլն-ից ավելի մարդու մոտ։ Վարակակիրների ամենամեծ թիվն ԱՄՆ-ում է՝ 3 մլն-ից ավելի։ Կորոնավիրուսից պաշտպանվելու համար դիմակների կրումը, սոցհեռավորության պաշտպանումն ու հիգիենայի կանոններին հետևելը հիմնական խորհուրդներն են համարվում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |