Անձնական տվյալների պաշտպանության մասին մատչելի ուղեցույց կկազմվի 9 հուլիսի 2020 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 9-ին Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ֆեյսբուքյան էջում անձնական տվյալների պաշտպանության մասին մատչելի օրինակներով ուղեցույց կհրապարակվի։ Այդ մասին հայտարարել է գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը։ Նա զգուշացրել է, որ կասկածելի կամ անծանոթից նամակ ստանալու դեպքում պետք չէ անցնել դրանում նշված հղումներով, գրում է Shantnews.am-ը։ Հայրապետյանը նշել է, որ հնարավոր է նաև նամակներ գան ծանոթների անունից՝ 1 տառի կամ սիմվոլի տարբերությամբ: Դրանք կարող են ստացվել հատկապես տարբեր բանկերի, կազմակերպությունների անունից: Նա նաև հորդորել է գաղտնաբառ ընտրելիս օգտագործել սիմվոլների, տառերի, թվերի համադրություն և չօգտագործել նույն գաղտնաբառը մեկից ավելի հարթակում։ Ըստ մասնագետի՝ գործակալությունը պատրաստակամ է օգնել և անհատների, և կազմակերպությունների: Վերջին շրջանում համացանցում կորոնավիրուսից մահացած և կոնտակտավոր անձանց անձնական տվյալներ են հայտնվել, նաև ադրբեջանցիները բազմաթիվ հայաստանյան փաստաթղթեր են հրապարակել համացանցում` անձնագրեր, բանակային փաստաթղթեր։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից |