Նախարար. Եկեղեցու պատմությունը առանձին անցնելը չի բխում աշխարհիկ պետության տրամաբանությունից

Նախարար. Եկեղեցու պատմությունը առանձին անցնելը չի բխում աշխարհիկ պետության տրամաբանությունից

PanARMENIAN.Net - Սուտ է, որ հայ եկեղեցու պատմությունը չի դասավանդվելու դպրոցներում, այն դասավանդվելու է հայոց պատմություն առարկայի շրջանակում, հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Հանրայինի «Հարցազրույցի» ժամանակ: Եկեղեցու պատմությունը հայ ժողովրդի պատմությունից դուրս չի դիտվում, նշել է նա։

Ըստ նախարարի՝ ՀԵՊ առարկան Հայոց պատմությունից առանձնացնելը չի բխում աշխարհիկ պետության զարգացման տրամաբանությունից:

Անդրադառնալով կրթական չափորոշինչներում «բարոյականություն» բառը գրելուն, նախարարն ասել է, թե «նույն եկեղեցու շրջանակում կան մարդիկ, ովքեր մեծ սեփականությւոն ունեն, բենթլիներով են շրջում, լինելով կուսակրոն՝ կուսակրոն չեն»:

«Այսինքն՝ լոզունգներո՞վ պետք է առաջնորդվենք, իհարկե՝ ո՛չ: Բարոյական է այն քաղաքացին, որը ճանաչում է իր իրավունքներն ու պարտականությունները, գիտի օրենքը, համակեցության կանոնները: Այս ամենը նկարագրված է հանրակրթության պետական չափորոշիչում որպես վերջնարդյունք, և եթե մեզ հաջողվում է այս վերնջնարդյունքին հասնել, ապա մենք ավելորդ ենք համարում խոսել ոչ բարոյական հասարակության մասին»,-հայտարարել է նախարարը:

Անդրադառնալով հայոց լեզու առարկային, Հարությունյանը նշել է, որ գործող չափորոշիչներով դրա դասավանդման ժամերն ավելի քիչ են, քան նորով, իսկ առարկան դպրոցական ծրագրից հանելու մասին լուրերը կեղծ են:

Ավելի վաղ ԿԳՄՍՆ-ն ներկայացրել էր հանրակրթական դպրոցներում ուսուցման չափորոշիչների փոփոխման նախագիծ: Նախագծում հատկապես քննադատության էր արժանացել Հայոց եկեղեցու պատմություն առարկան որպես առանձին առարկա դպրոցական ծրագրից հանելու և Հայոց պատմություն առարկային միացնելու հարցը: Նշվում էր, որ առարկայի դասավանդման դադարեցումը կարող է վնասել ազգային ինքնությանն ու քրիստոնեական արժեքներին:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---