TI ղեկավար․ «Ֆիրդուսի» թաղամասի օտարման գործում կոռուպցիոն ռիսկեր կան

TI ղեկավար․ «Ֆիրդուսի» թաղամասի օտարման գործում կոռուպցիոն ռիսկեր կան

PanARMENIAN.Net - «Թրանսփարենսի ինթերնեշնլ» ՀԿ-ն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել «Ֆիրդուսի» թաղամասի օտարման գործում առկա կոռուպցիոն ռիսկերի մասով։ Այս մասին հայտնել է կազմակերպության ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ 2008 թվականին թաղամասի հարցը գերակա հանրային շահ էր հռչակվել, տարածք ձեռքբերող հայտարարվել էր «Սիթի սենթր Դիվիլոփմենթ» ընկերությունը, որի հիմնադիրն է Էդուարդ Մելիքյանը։

2008-ին ծրագրի իրականացման վերաբերյալ ֆինանսական երաշխիքներ չէին ներկայացվել, իսկ ծրագիրը ձախողվել էր։ 2018-ին նույն տարածքի ձեռբերող է ճանաչվել «Դիանար» ընկերությունը, որի հիմնադիրը 2008-ին ծրագիրը ձախողած կազմակերպության ղեկավար, նույն Էդուարդ Մելիքյանն է։

Տարիների ընթացքում թաղամասի տարածքի վերաբերյալ գործարքի պայմանագրերը չեն հրապարակվել և մինչ օրս գաղտնի են պահվում։

Հայկ Մարտիրոսյանը բացատրում է, որ սա պարունակում է լուրջ կոռուպցիոն ռիսկեր․ «Այսօրվա դրությամբ կառավարությունը նույնպես հրաժարվում է հրապարակել այն ֆինանսական երաշխիքները, որոնք այդ կազմակերպությունները տվել են որպես այդ ծրագրի իրականացման երաշխիք»։

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտարարել է, որ 10,000 շինարար Ֆիրդուսում $250 մլն-ի ծրագիր է իրականացնելու 3 տարի ժամկետով, և այդ ծրագիրը տնտեսական մեծագույն լոկոմոտիվ կլինի, իսկ այն կասեցնելը` սաբոտաժ։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---