Սբ Սոֆիայի տաճարը մզկիթի կվերածվի․ Էրդողանը ստորագրել է որոշումը10 հուլիսի 2020 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է երկրի Գերագույն խորհրդի կայացրած որոշումը Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարը թանգարանից մզկիթի վերածելու մասին։ Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet պարբերականը։ Տաճարն ուներ թանգարանի կարգավիճակ, որը ստացել էր 1934 թվականին։ 2020-ի հուլիսի 2-ին Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը՝ Գերագույն խորհուրդը, անցկացրել էր նիստ 1934-ի որոշման հակաիրավական լինելու հարցով։ Դատարանի որոշումը հրապարակվել է հուլիսի 10-ին։ Քրիստոնյա աշխարհը Թուրքիային քննադատում է այս որոշման համար։ Թուրքիայում հունաց պատրիարքը դեմ է արտահայտվել տաճարը մզկիթի վերածելուն՝ ընդգծելով, որ դա ամբողջ քրիստոնյա աշխարհում հակաիսլամական տրամադրություններ կստեղծի։ Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանն այլ տեսակետ ունի․ նրա խոսքով՝ իսլամական և քրիստոնյա աշխարհը կարող են կիսել տաճարը՝ որպես մեկ կրոնական վայր․ «մի՞թե մեկ Աստծուն չենք պաշտում», - գրել էր նա թվիթերում։ Նախկինում Թուրքիան նույնպես փորձել է քրիստոնեական տաճարն իսլամական սրբատեղի վերածել։ Դեռ 2005-ին այն ձախողվել էր Թուրքիայի Պետական խորհրդի որոշմամբ։ Տաճարը կառուցվել է 537 թվականին՝ բյուզանդական կասրության օրոք։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |