Արմեն Սարգսյանը կօժանդակի Ստեփանակերտի ծննդատան վերազինմանը

Արմեն Սարգսյանը կօժանդակի Ստեփանակերտի ծննդատան վերազինմանը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր անձնական միջոցներով կօժանդակի Ստեփանակերտի ծննդատան վերազինմանը։ Այդ մասին նա հայտարարել է Արցախում, որտեղ գտնվում է աշխատանքային այցով։

Սարգսյանը՝ կարևորելով ժողովրդագրական խնդիրը, ասել է, որ Արցախը պետություն է, որը կարող է 2-3 անգամ ավելի շատ բնակչություն ունենալ, հետևաբար՝ նաև մի քանի անգամ ավելի մեծ տնտեսություն։

Խոսելով Արցախի զարգացման հեռանկարների մասին՝ ՀՀ նախագահը շեշտել է հատկապես ժողովրդագրական խնդիրը, նշելով, որ այն որպես կարևոր գործոն հիմք է հանդիսանում անվտանգության, քաղաքական, տնտեսական և բազմաթիվ այլ խնդիրների լուծման համար։ Նախագահի խոսքով՝ Արցախն ունի ավելի քան բավարար ռեսուրսներ՝ զգալի մեծացնելու իր մարդկային կապիտալն ու ավելի զարգանալու։

Արմեն Սարգսյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել նաև նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---