«Մարի Իզմիրլյան» մանկատանը վարակի օջախը վերացված է․ Նոր դեպքեր չկան![]() 13 հուլիսի 2020 - 12:35 AMT PanARMENIAN.Net - «Մարի Իզմիրլյան» մանկատան կորոնավիրուսային համաճարակի օջախը վերացված է, անցել է հիվանդության առավելագույն գաղտնի շրջանը, սաների և անձնակազմի մոտ նոր դեպքեր չեն արձանագրվել, փոխանցում են «Արաբկիր» բժշկական համալիրից։ Մայիսի 25-ին «Մարի Իզմիրլյան» մանկատանը հաստատվել էր վարակման 15 դեպք՝ 9 երեխա և 6 դայակ։ Հունիսի 30-ին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնել էր, որ կորոնավիրուսով բոլոր վարակվածներն առողջացել են։ «Արաբկիր» ԲՀ-ից նշել են նաև, որ վարակի առաջին դեպքից հետո արագ արձագանքել են, ստեղծել մասնագիտական աշխատանքային խումբ, որը տեղում` հենց մանկատանը, իրականացրել է մի շարք հակահամաճարակաբանական միջոցառումներ` վարակի տարածումը կանխարգելելու համար։ Ստացիոնար բուժման կարիք ունեցողները ստացիոներ բուժում են ստացել «Արաբկիրի» համապատասխան բաժանմունքներում։ Հուլիսի 13-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 32,151-ի։ Երկրում ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 573 դեպք կա, այլ պատճառներով՝ 183։ Առողջացածների ընդհանուր թիվը՝ 19,865 է։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |