Կասֆալտապատվի «Հյուսիս-հարավից» դեպի Պատարա տանող 10 կմ-ից ավելի ճանապարհ![]() 13 հուլիսի 2020 - 14:40 AMT PanARMENIAN.Net - 2020-ին կսկսվեն «Հյուսիս-հարավ» մայրուղուց դեպի Ասկերանի շրջանի Պատարա համայնքն ընկած 10 կմ-ից ավելի ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները, առաջիկա տարիներին կկառուցվի դպրոցական նոր մասնաշենք, կշարունակվի ներհամայնքային ճանապարհների սալապատումը: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 12-ին այցելել է Պատարա համայնք, ծանոթացել առկա խնդիրներին, տեղում տվել մի շարք հանձնարարականներ: Հարությունյանը նշել է, որ համայնքների համաչափ զարգացումը մշտապես գտնվելու է կառավարության ուշադրության կենտրոնում, և այդ ուղղությամբ աշխատանքներն իրականացվելու են՝ ըստ առաջնահերթությունների: Այցի ընթացքում Հարությունյանը ծանոթացել է Պատարայի դպրոցական շենքի պայմաններին, ինչպես նաև այցելել գյուղում անհատ ձեռներեցի կողմից բացված «Ստեփան թոնիր-հյուրատուն» զբոսաշրջային կենտրոն, հետաքրքրվել գործունեության տեսակներով։ Նախագահը հայտնել է, որ պատրաստակամ են աջակցել զբոսաշրջության ոչ ավանդական տեսակների զարգացմանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |