Գյումրիում անձրևից հետո մեքենաները ջրի տակ են մնացել, փողոցներին կարկուտի հաստ շերտ է13 հուլիսի 2020 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Գյումրիի փողոցները ջրով են պատվել հորդառատ անձրևից ու կարկուտից հետո։ Սոցցանցերի մի շարք օգատերեր կադրեր ու տեսանյութեր են հրապարակել, որտեղ երևում է, որ Գյումրիում անձրևից հետո կենտրոնական փողոցներում մեքենաներ են հայտնվել ջրի տակ, փողոցները կարկուտի հաստ շերտով են պատած, իսկ երթևեկությունը որոշ հատվածներում կանգ է առել։ Օգտատերերից Արմ Հակոբյանի հրապարակած տեսանյութում երևում է, որ հորդառատ անձրևի պատճառով դժվարացել է քաղաքային տրանսպորտի ու մեքենաների աշխատանքը, որոշները փողոցներով հոսող ջրի պայմաններում պարզապես կանգնեցրել են մեքենաները։
Օգտատերերից Արթուր Նաջարյանի հրապարակած տեսանյութում կրկին երևում են ջրառատ փողոցներն ու այնտեղով կիսով չափ ջրի մեջ երթևեկող մեքենաները։ Պատգամավոր Կարեն Սարուխանյանը ևս Գյումրիում տեղացած անձրևի հետևանքները ներկայացնող լուսանկարներ է հրապարակել, որտեղ կրկին ներկայացված են քաղաքի կենտրոնական փողոցներն ու այդտեղ կիսով չափ ջրի տակ մնացած մեքենաները։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |