Ադրբեջանը հարվածային ԱԹՍ է կիրառել Բերդի ուղղությամբ․ Տուժածներ չկան14 հուլիսի 2020 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ին հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքով թիրախավորել է Տավուշի Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ չկան, հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Հուլիսի 13-ին ադրբեջանական բանակը 82 և 120 մմ-անոց ականանետերից համապատասխանաբար 7 ու 3-ական արկ էր արձակել հայկական Չինարիի ուղղությամբ: Տուժածներ չկային, բայց արկերից մեկն ընկել էր տան վրա, երկուսը՝ բակում։ Հուլիսի 12-ի սահմանային սադրանքից հետո մինչ հուլիսի 13-ը Ադրբեջանը պարբերաբար հրետանակոծություն է վերսկսում: Հայկական կողմից զոհեր չկան, հայտարարվել է 2 ոստիկանի ու 3 պայմանագրայինի վիրավորման մասին, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը հայտնել է 4 զոհի ու 4 վիրավորի մասին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |