Հովհաննիսյան․ Կամավորների կարիք չկա, ԶՈւ-ն իր խնդիրը փայլուն է կատարում

Հովհաննիսյան․ Կամավորների կարիք չկա, ԶՈւ-ն իր խնդիրը փայլուն է  կատարում

PanARMENIAN.Net - Հայ-ադրբեջանական սահմանային հատվածում կամավորների կարիք չկա, ՀՀ զինված ուժերն իրենց խնդիրը փայլուն կատարել և կատարում են, կոնֆլիկտի բնույթն այնպիսին չէ, որ ՀՀ-ն պահեստազորայինների կամ կամավորների աջակցության դիմի, Իջևանում հայտարարել է Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։

«Մենք վստահ ենք, որ մեր կամավորները պատրաստ են, շնորհակալ ենք իրենց ամեն ինչի համար, բայց այս պահին իրենց զավակները, ոմանց թոռները, այդ խնդիրը փայլուն կատարում են»,- ասել է Հովհաննիսյանը։

Հուլիսի 15-ի գիշերը հարաբերականորեն հանգիստ է եղել։ Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի ու 10 վիրավոր, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել:

Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---