Տավուշում ընդհանուր 20 զինծառայող է վիրավորվել, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Տավուշում ընդհանուր 20 զինծառայող է վիրավորվել, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

PanARMENIAN.Net - Հուլիսի 12-ից սկսած Տավուշում ծավալված մարտական գործողությունների ընթացքում վիրավորվել է ՀՀ ԶՈւ մոտ 20 զինծառայող։ Հիմա բուժվում է նրանցից 10-ը, մյուսները դուրս են գրվել։ Մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, PanARMENIAN.Net ին ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով։ Մյուսներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք։

Հայկական կողմը 4 զոհ ունի։

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուր համայնքները, հրետակոծության է ենթարկվել նաև Բերդ քաղաքը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---