Գնդացիր, ականանետ, նռնականետ, հրետանի, տանկ, ՀՕՊ միջոցներ․ Ինչ է կիրառվել Տավուշում![]() 15 հուլիսի 2020 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմը հուլիսի 12-ից սկսած Տավուշում կիրառել է իր բանակի 3-րդ կորպուսի և Պետական սահմանապահ ծառայության ամբողջ զինանոցը՝ որոշ բացառություններով։ Այս մասին հայտնել է Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։ «Կիրառված միջոցներն են, մասնավորապես, բոլոր տրամաչափի հրաձգային զենքերը՝ գնդացիրներ, ականանետեր, նռնականետեր ևն, տանկեր, հրետանային միջոցներ՝ ընդհուպ մինչև 122 մմ, և չի բացառվում՝ նաև ավելի խոշոր տրամաչափերի»,– նշել է կենտրոնի պատասխանատուն։ Նախօրեին Հովհաննիսյանը հայտնել էր, որ Տավուշում օգտագործվել է նաև «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։ Նա նաև նշել է, որ Հայաստանի զինված ուժերն ադրբեջանական Elbit Hermes 900 անօդաչու թռչող սարքը խոցել են հակաօդային պաշտպանության «ՕՍԱ-ԱԿՄ» զենիթահրթիռային համալիրով, որն արդիականացվել է ՀՀ-ում։ Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուր համայնքները, հրետակոծության է ենթարկվել նաև Բերդ քաղաքը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |