Փաշինյան․ ՍՈւ-30-ները դուրս են գալիս մարտական հերթապահության

Փաշինյան․ ՍՈւ-30-ները դուրս են գալիս մարտական հերթապահության

PanARMENIAN.Net - ՍՈւ-30ՍՄ կործանիչները դուրս են գալիս մարտական հերթապահության՝ ապահովելու ՀՀ օդային սահմանների անձեռնմխելիությունը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նաև կադրեր է հրապարակել կործանիչների թռիչքից։

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը, իր հերթին, հայտնել է, որ Սու-30 բազմաֆունկցիոնալ գերժամանակակից կործանիչների մարտական հերթապահությունը կրելու է մշտական բնույթ:

Ժամը 16։00-ի դրությամբ Ստեփանյանը հայտարարել է, որ սահմանին հիմնականում հրադադար է պահպանվում։ Նրա խոսքով՝ իրավիճակը սահմանի ամբողջ երկայնքով ՀՀ ԶՈւ լիակատար վերահսկողության տակ է։

Հուլիսի 14-ին Ստեփանյանը հայտնել էր, որ Սու-30ՍՄ կործանիչներն օդ են բարձրացել, դա կապված չէ Տավուշի մարզում իրավիճակի սրման հետ, կործանիչներն ամենօրյա մարտական պատրաստություն են անցնում։

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի ու 20 վիրավոր, որոնցից 10-ը բու-ում են ստանում, 10-ը՝ դուրս են գրվել։ Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը:

ՀՀ-ն ՍՈՒ-30 կործանիչները ձեռք է բերել 2019-ի դեկտեմբերին։ Փաշինյանն այդ ժամանակ հայտարել էր, որ ինքնաթիռներն առանցքային նշանակություն ունեն հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---