ՀՅԴ-ականները բորշչ են լցրել ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան վրա․ Պատճառն ԱԳՆ հայտարարությունն է

ՀՅԴ-ականները բորշչ են լցրել ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան վրա․ Պատճառն ԱԳՆ հայտարարությունն է

PanARMENIAN.Net - Հայ հեղափոխական դաշնակցության Երիտասարդական միության անդամները հուլիսի 15-ին ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության մոտ բողոքի ակցիա են իրականացրել՝ բորշչով տարա նետել դեսպանատան շենքի ուղղությամբ։

Ավելի վաղ հայ-ադրբեջանական բախումների ֆոնին Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ իրենք կողմնակից են հակամարտության քաղաքական լուծմանը՝ հիմնվելով Ադրբեջանի «տարածքային ամբողջականության և սուվերենության վրա»։ Հայտարարությունից հետո ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան ԱԳՆ էր կանչվել։

«Ուկրաինան տարածեց հայտարարություն, որը տարածաշրջանում սրում է կոնֆլիկտներ: Այն ջուր է լցնում մարդասպան Ադրբեջանի ջրաղացին, և այդ հայտարարությունը միակողմանի հայտարարություն է` հօգուտ ագրեսոր Ադրբեջանի»,- հայտարարել է Երիտասարդական միության անդամ Գոռ Սարգսյանը:

Նրա կարծիքով` Ուկրաինան սեպ է խրում Հայաստանի հետ հարաբերությունների մեջ։

«Մենք եկել ենք ձեզ փոխանցենք ձեր եփած ճաշը, եկել ենք ձեզ փոխանցենք ձեր եփած բորշչը: Եվ ուզում ենք ասել` կերեք այդ բորշչը և սուս մնացեք։ Մեր այս գործողությունը` պատասխան Ուկրաինայի հայտարարության շատ մեղմ է»,- հայտարարել է նա։

Հուլիսի 15-ի դրությամբ սահամնային իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի ու 20 վիրավոր, որոնցից 10-ը բու-ում են ստանում, 10-ը՝ դուրս են գրվել։ Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---