Կորոնավիրուսի ախտանիշերով 37․5 C ջերմություն ունեցողները կթեստավորվեն![]() 20 հուլիսի 2020 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում այսուհետ կթեստավորեն այն քաղաքացիներին, ում ջերմությունը 37.5 C կլինի։ Նրանք թետավորումը կարող են անցնել առողջության առաջնային պահպանման օղակում և բժշկական հաստատություններում, հայտնում է Առողջապահության նախարարությունը։ Նախկինում թեստավորում էին 38.5 C ջերմություն ունեցողներին և միևնույն ժամանակ, շնչառական հիվանդություն կամ այլ կասկածելի ախտանշաններ ունեցողներին: Ավելացվել են նաև հետևյալ դեպքերը` 1․«Տուբերկուլոզ» ախտորոշմամբ պացիենտներ՝ նախքան բուժում սկսելը, 2․ Հեմոդիալիզ ստացող պացիենտներ և նրանց սպասարկող անձնակազմ, 3․ Փակ կազմակերպությունների (տարեցների և հաշմանդամների մասնագիտացված ցերեկային խնամքի հաստատություններ, հոգեբուժական բժշկական հաստատություններ և այլն) շահառուներ և անձնակազմ, 4․ Հանրային առողջապահական մարմինների աշխատակիցներ, որոնք իրականացնում են հետազոտություններ, նմուշառումներ, և/կամ ներգրավված են կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշմանը, 5․ Հատուկ քրեակատարողական ծառայության աշխատակիցներ, որոնք անմիջական շփում ունեն դատապարտյալների հետ: Հայաստանում հուլիսի 20-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 34,981-ի։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |