Գեյթսը հերքում է մարդկանց չիպավորման մասին իր անվան շուրջ միֆերը

Գեյթսը հերքում է մարդկանց չիպավորման մասին իր անվան շուրջ միֆերը

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր ու դեղամիջոցներ ստեղծելու հետազոտություններին միլիոնավոր դոլարներ նվիրաբերած, միլիարդատեր, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը հերքել է դավադրապաշտական տեսությունները, որոնցով նա մեղադրվում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի միջոցով մարդկանց չիպավորելու ցանկության համար։ Այս մասին գայտնում է CNBC-ն։

Գեյթսը հղում է արել Yahoo News/YouGov-ի ուսումնասիրությանը, որը ցույց է տվել, որ ԱՄՆ-ում ապրող մեծահասակների 28%-ը հավատում է, որ նա պլանավորում է պատվաստանյութի միջոցով մարդկանց մեջ սարքեր տեղադրել՝ նրանց տեղաշարժին հետևելու համար։

Բիլ Գեյթսի անունը հաճախ են կապում կորոնավիրուսի ծագման, պատվաստանյութերի ստեղծման, «չիպավորման» և դավադրության այլ տեսությունների հետ։ Microsoft-ի հիմնադիրը պատվաստանյութերի, թեստավորման և բուժման ոլորտներում փորձագետ է։ Գեյթսն ու նրա կինը՝ Մելինդան, ֆոնդ են հիմնադրել, որի միջոցով փորձում են պայքարել մալարիայի, ՄԻԱՎ-ի, պոլիոմիելիտի դեմ։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---