Աստղագետները Վերմեերի «Դելֆտի տեսարան» կտավի առեղծվածն են գտել․ Վաղ առավոտ է պատկերված25 հուլիսի 2020 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի աստղագետները կարողացել են լուծել հոլանդացի նկարիչ Յան Վերմեերի «Դելֆտի տեսարան» կտավի հանելուկը՝ հստակորեն պատասխանելով, որ կտավում վաղ առավոտ է պատկերված, փոխանցում է Popmech-ը։ Նախկինում մասնագետները չէին կողմնորոշվում 17-րդ դարում պատկերված կտավում առավոտ է, կեսօր, երեկո, թե մայրամուտ։ Տեխասի պետական համալսարանի հետազոտողների խումբը պարզել է, որ նկարում պատկերված է տեղական ժամանակով ժամը 8-ը, ենթադրվում է, որ նկարը պատկերվել է 1659 (կամ 1658) թվականի սեպտեմբերի 3-ի առավոտը։ Վերմեերի կտավում պատկերված ստույգ ժամը պարզելու համար՝ մասնագետները մեկ տարի ուսումնասիրել են Դելֆտի XVII և XIX դարերի քարտեզները, օգտվել Google Earth-ից՝ գտնելու համար այն անկյունը, որից լուսանկարիչը հիացել է տեսարանով։ Ըստ մասնագետների՝ նիդեռլանդցի նկարիչն աշխատել է Դելֆտի հարավ-արևելքում գտնվող հյուրանոցներից մեկի երկրորդ հարկում։ Հետազոտողները նաև համեմատել են տվյալ տարածքի լանդշաֆտը տարվա տարբեր եղանակներին ու պարզել, որ կտավում պատկերված է սեպտեմբերի 3-ը կամ 4-ը։ Միևնույն ժամանակ, նրանք նշել են, որ Վերմեերը երկար է աշխատել իր կտավների վրա ու, գուցե, վերջնական պատկերը ստացվել է ամիսների կամ մեկ տարվա ընթացքում։ «Դելֆտի տեսարան» կտավը բարոկկո դարաշրջանի հոլանդացի հռչակավոր գեղանկարիչ, հոլանդական գեղանկարչության ոսկե դարաշրջանի ներկայացուցիչ Յան Վերմեերի ամենահայտնի նկարներից է: Կտավում նիդերլանդական Դելֆտ քաղաքն է՝ հարավ-արևելքից՝ Սխի գետի ջրանցքից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |