Ուկրաինացին երրորդ անգամ վարակվել է կորոնավիրուսով

Ուկրաինացին երրորդ անգամ վարակվել է կորոնավիրուսով

PanARMENIAN.Net - Ուկրաինայի Տերնոպոլյան մարզի բնակիչը երրորդ անգամ վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին, 360tv.ru-ի փոխանցմամբ, հայտնել է մարզի աշխատակազմի առողջապահական վարչության ղեկավար Վլադիմիր Բոգայչուկը:

Նա նշել է՝ պետք է գիտակցել, որ կորոնավիրուսով վարակված և բուժված լինելն այլևս չվարակվելու երաշխիք չէ։

Հուլիսի 31-ի դրությամբ Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվել է 71,404 մարդ, 1717-ը մահացել է, 39,945-ը՝ ապաքինվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---