Մաշտոցի պուրակում սրճարանի սեփականատերը հատված 4 ծառի փոխարեն խոստացել է 9 տնկել

Մաշտոցի պուրակում  սրճարանի սեփականատերը  հատված 4 ծառի փոխարեն  խոստացել է 9 տնկել

PanARMENIAN.Net - Մաշտոցի պուրակի սկզբնամասում գտնվող սրճարանի սեփականատերը հատված 4 թեղիների փոխարեն տարածքում 9 արևելյան սոսի (չինարի) է տնկելու։ Այդ մասին ասվում է Երևանի քաղաքապետարանի Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության ֆեյսբուքյան էջում։

Նշվում է, որ սրճարանի սեփականատերը գրավոր պարտավորվել է դա անել։

Նշվում է, որ հատված թեղիները, մասնագետների գնահատմամբ, անառողջ էին և ոչ կենսունակ:

«Բացի դրանից, տնտեսվարողը պարտավորվել է պարբերաբար բարեկարգել ու կանաչապատել այգու հարակից տարածքը: Աշխատանքների մի մասն արդեն կատարվել է, մնացածը կարվի կառուցապատման աշխատանքների ավարտից հետո:

Ծառատունկը կիրականացվի նոյեմբերին՝ մեր մասնագետների խիստ հսկողությամբ»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ սոցցանցերում օգտատերերն ահազագնել էին, որ Մաշտոցի պուրակում 4 հաստաբուն ծառ է հատվել, իսկ տեղում քարե պատերով շինարարություն է իրականցվում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---