Մարզասրահների և լողավազանների մասին պարետի որոշումները փոփոխվել են

Մարզասրահների և լողավազանների մասին պարետի որոշումները փոփոխվել են

PanARMENIAN.Net - Փոփոխություններ են կատարվել մարզասրահների և լողավազանների վերաբերյալ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշումներում։

Ըստ նոր որոշման՝ յուրաքանչյուր մարզասարքի կողքին, տեսանելի վայրում, անհրաժեշտ է ապահովել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով տարաների առկայություն:

Պահանջվում է նաև, որ լողավազանի շուրջը նստարանները տեղադրվեն միմյանցից առնվազն մեկուկես մետր հեռավորության վրա։

Պահանջվում է նաև յուրաքանչյուր այցելուից հետո լոգախցիկը, հանդերձարանի պահարանը, նստարաններն ախտահանել 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցով՝ գրանցում կատարելով գրանցամատյանում։

Որոշումն ուժի մեջ է մտել 2020-ի հուլիսի 31-ին՝ ժամը 23։59-ին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---