ՀՀ-ում Covid-19-ի վարակի ակտիվ դեպքերը 8000-ից նվազել են. Եվս 6 մարդ է մահացել 4 օգոստոսի 2020 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում օգոստոսի 4-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 39,298-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 196-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Նախորդ օրն ախտորոշման որոշ լաբորատորիաներ չեն աշխատել, ինչի պատճառով համեմատաբար քիչ թեստավորում է անցկացվել։ Մահվան ևս 6 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 768 դեպք կա, այլ պատճառով՝ 228։ Ապաքինվել է ևս 511 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 30,372 է։ Փաստացի բուժվողների թիվը 7930 է։ Ընդհանուր առմամբ, 168,164 թեստ է արվել։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |