Աջափնյակում մետրոյի կայարանը կկառուցի պետությունը

Աջափնյակում մետրոյի կայարանը կկառուցի պետությունը

PanARMENIAN.Net - Երկարատև բանակցություններից հետո որոշվել է, որ Աջափնյակում մետրոյի կայարանը կառուցելու է պետությունը, հայտնել է քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Մենք մեզ վրա ենք վերցրել մրցույթի անցկացումը: Երբ կունենանք նախագիծ, այն կդնենք մրցույթի: Բաց տենդեր կլինի, և այն շինարարական ընկերությունը, որը կհաղթի, կկառուցի մետրոյի կայարանը: Այս պահին երկփուլ մրցույթի պայմաններն են գրվում», - ասել է նա։

Ավելի վաղ քաղաքապետը հայտնել էր Աջափնյակում մետրոյի կայարան կառուցելու մասին։ 2019-ին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը նշել էր, որ բանակցությունները ներդրողի հետ հասել են մետրոյի կայարանի և կամրջի նախագծման փուլ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---