Ամուլսարում բախվել են ոստիկաններն ու քաղաքացիները․ Բերման ենթարկվածներ կան 4 օգոստոսի 2020 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Ամուլսարի մերձակա տարածքում իրավիճակը լարվել է, ոստիկանների և հանքի շահագործման դեմ բողոքող քաղաքացիների միջև բախում է սկսվել, կան բերման ենթարկվածներ, փոխանցում է Aysor.am-ը։ Ոստիկանության աշխատակիցները հոդորում են ավտոշարասյունով ճանապարհը փակած ցուցարարներին դադարեցնել ցույցը, սակայն ակցիայի մասնակիցներն ընդդիմանում են։ Տարածքում մեծ թվով ոստիկաններ կան։ Տեղում են նաև Վայոց Ձորի ոստիկանապետ Մկրտիչ Ազիզյանն ու ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը։ Օգոստոսի 4-ի առավոտյան բնապահպանները հայտնել էին, որ հանքի շահագործման վկայական ունեցող «Լիդիան Արմենիայի» պահնորդական ծառայությունն Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է տեղից ու փոխարենը դրել իրենցը: Նրանք կոչ էին արել բոլորին միանալ իրենց Ջերմուկում կամ ակցիա իրականացցնել մայրաքաղաքում։ Ընթերցեք նաև․ Ջերմուկում բողոքում են Ամուլսարի շահագործման դեմ. Ցույցին առողջարանների աշխատակիցներ էլ կմիանան Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |