Մինչև 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակ աշակերտները գնահատական չեն ստանա

Մինչև 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակ աշակերտները գնահատական չեն ստանա

PanARMENIAN.Net - Հայաստանի դպրոցներում ներդրվելու է նախագծային պարտադիր ուսուցում 7-րդ դասարանից, իսկ մինչև 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակը գնահատում չի իրականացվելու, անբավարար գնահատման շեմը չեղարկվելու է: Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ խորհրդակցության ժամանակ։

Պարտադիր առարկաներ են սահմանվել «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա» և «Օտար լեզու» առարկաները:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ նոր չափորոշիչներով դպրոցներում մեծ ուշադրություն է դարձվելու բովանդակությանը:

Նախագծերով նախատեսվում է իրականացնել ավագ դպրոցի արմատական բարեփոխում, ներդնել մոդուլային ուսուցում, կրեդիտային համակարգ, գյուղական համայնքներում ապահովել կրթության նույն հնարավորությունները, կիրառել ցանցային դպրոցի մոդել, պետական դպրոցների ֆինանսավորումն իրականացնել առավելագույն ժամաքանակով: Նախատեսվում է նաև կազմակերպել հետազոտական աշխատանքներ, ուսուցողական այցեր, ընդլայնել ուսուցիչների գործիքակազմը։

Դասագրքերում փոփոխություններ անելու մասին քննարկումները կմեկնարկեն 2021-ին և 2022-ից կներդրվի ամբողջական համակարգ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---