Ռիսկային կոլեկտիվներում և փակ վայրերում գտնվողները կթեստավորվեն՝ անկախ ախտանիշերից![]() 6 օգոստոսի 2020 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարությունն ավելի նախաձեռնող կլինի և ռիսկային որոշ գործարաններում, այլ հաստատություններում սեփական նախաձեռնությամբ ախտորոշումներ կիրականացնի՝ այսկերպ փորձելով հաղթահարել համաճարակը, հայտարարել է նախարար Արսեն Թորոսյանը։ Երկրում դեպքերի հայտնաբերելիության ցուցանիշը դրական միտում ունի․ նախկինում դրական դեպքերն օրվա հետազոտությունների 25-30% չափով էին, այժմ 15%-ի: Նախարարի խոսքով՝ աստիճանաբար ընկնում է բժշկական ցուցումներով դիմելիությունը և թեստավորումը դառնալու է վարակի հայտնաբերման հիմնական ցուցումներից մեկը։ «Հայտնաբերելիության մեծացման առումով խորհուրդ է տրվում թեստավորման ծավալներն այն մակարդակում պահել, որ հայտնաբերված դեպքերը կազմեն թեստավորված դեպքերի ոչ ավելի, քան 10%-ը։ Դրան հասնելու համար է, որ մենք վերցնում ենք ռիսկային փակ հաստատությունների՝ կոլեկտիվներ, բանկեր, փակ հաստատաություններ և հետազոտելու, համաճարակաբանական կապ գտնելու ուղղությամբ աշխատանքներ տանում։ Եթե այդ հաստատություններում մեկ հոգի դրական է հայտնաբերվում, մենք չենք սպասում, որ սիմպտոմներ լինեն մյուսների մոտ»,- նշել է Թորոսյանը։ Նախարարը հայտնել է, որ վերջերս հոգեկան առողջության կենտրոններից մեկն են հետազոտել, միանգամից՝ 350 հոգու և հայտնաբերել են դրական 25 դեպք, որոնք որևէ սիմպտոմ չեն ունեցել։ Հայաստանում օգոստոսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 39,819-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 772 դեպք կա, այլ պատճառով՝ 228։ Առողջացածների ընդհանուր թիվը 31,556 է։ Փաստացի բուժվողների թիվը 7263 է։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |