Մակրոնը՝ լիբանանցի ղեկավարներին․ Եթե ռեֆորմներ չլինեն, երկիրը կխորտակվի 6 օգոստոսի 2020 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բեյրութի պայթյունից հետո այցելել է Լիբանան՝ իր աջակցությունը հայտնելու երկրին և հայտարարել, որ Լիբանանը «կշարունակի խորտակվել», եթե ղեկավարները ռեֆորմների չգնան, փոխանցում է Reuters-ը։ Մակրոնն առաջին օտարերկրացի ղեկավարն է, ով օգոստոսի 4-ի պայթյունից հետո Լիբանան է ժամանել։ Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժեղ պայթյուն է որոտացել։ Պայթյունն այնքան ուժգին էր, որ լսվել է քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Վնասներ է կրել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։ Բեյրութ ժամանելուց հետո Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել է, որ իր երկիրն անվերապահորեն աջակցում է լիբանանցիներին, սակայն ինքը «դառը ճշմարտությունը» կասի տեղացի քաղաքական գործիչներին։ «Բացի պայթյունից, մենք գիտենք, որ այստեղ ճգնաժամը լուրջ է։ Տեղի առաջնորդների պատմական պատասխանատվություն է ենթադրվում։ Մենք չենք կարող շրջանցել իրար դառը ճշմարտությունը հայտնելը։ Եթե ռեֆորմներ չիրականացվեն, Լիբանանը կշարունակի խորտակվել»,- ասել է Մակրոնը՝ անդադառնալով էներգետիկ ոլորտի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին։ Photo. Reuters Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |