ՄԱԿ-ը զգուշացնում է՝ Լիբանանում կարող է հումանիտար ճգնաժամ սկսվել 8 օգոստոսի 2020 - 12:45 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ը զգուշացնում է, որ Լիբանանում կարող է լուրջ հումանիտար ճգնաժամ սկսվել։ Երկրում առանց այդ էլ խոշոր տնտեսական անկում էր, իսկ այժմ իրավիճակն ուղղակի աղետալի կարող է դառնալ։ Ինչպես ասվում է ՄԱԿ Համաշխարհաին պարենային ծրագրի հայտարարության մեջ, Բեյրութի նավահանգստի փլուզումը չի կարող չանդրադառնալ երկիր սննդամթերքի առաքումների վրա, ինչի հետևանքով գները կաճեն։ Կազմակերպությունը մտադիր է սննդի հավաքածուներ, ցորեն և ալյուր ուղարկել երկիր, գրում է BBC-ն։ Մինչ պայթյունն օգնության կարիք ուներ լիբանանցիների 75 տոկոսը, բնակիչերի 33 տոկոսը գործազուրկ էր, իսկ մոտ 1 մլն մարդ աղքատության շեմից ցածր էր գտնվում։ ԱՀԿ-ն հայտարարել է, որ հսկայական վնաս է հասցվել Լիբանանի առողջապահական համակարգին, քանի որ պայթյունի արդյունքում 3 հիվանդանոց է փլուզվել՝ ընդհանուր 500 մահճակալով։ Մյուս հիվանդանոցներում տեղերի պակաս կա, քանի որ հայրուրավոր վիրավորներ կան։ ԱՀԿ-ն բուժսարքավորումներ է մատակարարել, ինչպես նաև կոչ է արել 15 մլն դոլար հատկացնել առաջին անհրաժեշտության ծախսերը փակելու և կորոնավիրուսի դեմ պայքարը շարունակելու համար։ Պայթյունի արդյունքում դիմակներով, ձեռնոցներով և վիրուսից պաշտպանվելու այլ միջոցներով 17 կոնտեյներ է ոչնչացվել։ Լիբանանին օգնելու մտադրության մասին մի քանի երկիր է հայտարարել։ ԱՄՆ-ն 15 մլն դոլարի սննդամթերք և դեղորայք կուղարկի։ Հայաստանը Բեյրութին հումանիտար աջակցություն է ցույց տալու՝ ուղարկելով 3 ինքնաթիռ, որոնք բեռնված են լինելու դեղորայքով և սննդով։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |