ԵՄ թարմացրել է երկրների ցանկը, որոնց համար կբացի սահմանը․ Վրաստանն ընդգրկված է

ԵՄ թարմացրել է երկրների ցանկը, որոնց համար կբացի սահմանը․ Վրաստանն ընդգրկված է

PanARMENIAN.Net - Եվրամիությունը թարմացրել է երրորդ երկրների ցանկը, որոնց համար առաջարկվում է վերացնել ճանապարհորդության սահմանափակումները, փոխանցում է Եվրոպայի խորհրդի կայքը։

Ըստ նոր ցանկի ԵՄ մուտքի իրավունք կունենան 10 երկիր, այդ ցանկում են Ավստրալիան, Կանադան, Վրաստանը, Ճապոնիան, Նոր Զելանդիան, Ռուանդան, Հարավային Կորեան, Թաիլանդը, Թունիսը, Ուրուգվայը, Չինաստանը (ենթակա է փոխադարձության հաստատմանը):

Այս առաջարկության համար Անդորրայի, Մոնակոյի, Սան Մարինոյի և Վատիկանի բնակիչները պետք է դիտարկվեն որպես ԵՄ ռեզիդենտ:

ԵՄ-ից նշել են, որ մուտքի իրավունք ունեցող երկրները որոշվել են՝ հաշվի առնելով այդտեղ համաճարակաբանական իրավիճակը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---