Լիբանանի Կարմիր խաչ. Բեյրութի բախումներում 42 մարդ է տուժել12 օգոստոսի 2020 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Լիբանանի Կարմիր խաչը հայտարարել է, որ օգոստոսի 11-ին Բեյրութի կենտրոնում ցուցարարների և ուժայինների բախումների հետևանքով 42 մարդ է տուժել երկու կողմից, որից 10-ը վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։ Մյուսներին օգնություն է ցուցաբերվել տեղում։ Բանակի հատուկ ստորաբաժանումներն ու ոստիկանությունը դուրս են մղել ցուցարարներին Բեյրութի կենտրոնից։ Ուժայիններն արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են կիրառել այն բանից հետո, երբ ակտիվիստների մի մասը սկսել է քարեր և ճայթուկներ նետել նրանց ուղղությամբ, գրում է ՏԱՍՍ-ը։ Ավելի վաղ ներքին անվտանգության վարչությունը դիմել էր խաղաղ ցուցարարներին՝ խնդրելով ազատել Բեյրութի կենտրոնը։ Փողոցային ցույցերը Բեյրութում չդադարեցին նաև վարչապետ Հասան Դիաբի գլխավորած կառավարության հրաժարականից հետո։ Օգոստոսի 11-ի ցույցի մասնակիցները պահանջում էին Միշել Աունի հրաժարականը նախագահի պաշտոնից և արտահերթ ընտրություններ։ Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։ Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել։ Կառավարությունն աջակցություն է խնդրել բարեկամ երկրներից։ Պայթյունին հաջորդել են բողոքի ցույցերը կառավարության հրաժարականի պահանջով։ Օգոտոսի 10-ի կառավարության նիստում Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտարարել է իր հրաժարակաի և խորհրդարանական նոր ընտրություններ կազմակերպելու մտադրության մասին։ Photo. Reuters Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |