ՄԱԿ. Բելառուսում ավելի քան 6000 բերման ենթարկված կա

ՄԱԿ. Բելառուսում ավելի քան 6000 բերման ենթարկված կա

PanARMENIAN.Net - ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը դատապարտել է Բելառուսի իշխանությունների կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությայն կիրառումը։ Նրա խոսքով՝ ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառել՝ կրակելով հրազենից, օգտագործելով լուսաձայնային նռնակեներ և ջրցան մեքենաներ։

Բելառուսում օգոստոսի 9-ի ընտրություններին պաշտոնական արդյունքներով հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ընտրություններից հետո երկրում մարդաշատ բողոքի ակցիաներ են սկսվել, որոնք ուղեկցվում են ոստիկանության հետ բախումներով։

ՄԱԿ-ի արձանագրմամբ՝ Բելառուսում բողոքի ակցիաների ժամանակ բերման է ենթարկվել ավելի քան 6000 մարդ, այդ թվում՝ պատահական անցորդներ և անչափահասներ, հայտնում է Reuters-ը։

Բաչելետը կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր ապօրինաբար կալանավորվել են, և մտահոգություն հայտնել այն տեղեկությունների շուրջ, թե որոշները ձերբակալության ժամանակ և դրանից հետո արժանացել են դաժան վերաբերմունքի։

Photo. TASS
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---