Բայդենը պաշտոնապես դարձել է ԱՄՆ նախագահի թեկնածու19 օգոստոսի 2020 - 10:47 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը պաշտոնապես հաստատել է երկրի նախկին փոխնախագահ, 77-ամյա Ջո Բայդենին որպես իր միակ թեկնածու առաջիկա նախագահական ընտրություններում։ Այդ որոշումն ընդունվել է օգոստոսի 18-ին կայացած կուսակցության համազգային համագումարում։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով «Միավորել Ամերիկան» կարգախոսով համագումարը հիմնականում առցանց է անցել։ Բանախոսները նախապես տեսագրել են իրենց ելույթները՝ տեխնիկական խնդիրներից խուսափելու համար, գրում է Deutsche Welle-ն: Բուն քվեարկությունը նույնպես տեսաձևաչափով է անցել։ ԱՄՆ նահանգներից և տարածքներից կուսակցության պատվիրակները վիրտուալ եղանակով են հրապարակել իրենց փրայմերիզների արդյունքները։ Ըստ դրանց՝ Բայդենը համագումարում քվեարկության իրավունք ունեցող կուսակցության պատվիրակների առավելագույն թվով քվեներն է ստացել։ Բայդենի ներկուսակցական մրցակիցը Վերմոնտից սենատոր Բերնի Սանդերսն էր։ ԱՄՆ նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 3-ին։ Բայդենի մրցակիցը Հանրապետական կուսակցությունից լինելու է գործող նախագահ Դոնալդ Թրամփը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |