Թորոսյան․ Վարակակիրների թվի անկման միտումը դադարել է, կտրուկ անկումներ դժվար լինեն

Թորոսյան․ Վարակակիրների թվի անկման միտումը դադարել է, կտրուկ անկումներ դժվար լինեն

PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսի ամենօրյա ցուցանիշների կտրուկ անկումներ դժվար լինեն, վարակակիրների թվի անկման միտումը դադարել է, նախորդ 2-3 շաբաթվա համեմատ երկրում իրավիճակը կայունացել է, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ բուժօգնության կազմակերպման մասով իրավիճակը թեթև է, կառավարելի։

«Հաշվի առնելով ազգաբնակչության շարժունակությունը, Հայաստան վերադարձողների թիվը, կարծում եմ՝ դժվար է լինելու մեր օրական ասած այս թվերից ավելի ցածր թվեր ունենալը։ Եթե նույնիսկ անկում լինի, կտրուկ անկումներ դժվար կարողանանք արձանագրել»,- ասել է Թորոսյանը՝ նշելով, որ ներկա դրությունը պահելու համար եղած կանոնները պետք է մնան։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ներկա կայունությունը հարաբերական է և ամեն պահի կարող է անկայունույթան փոխվել։

«Մենք և հանրությունն ավելորդ ոգևորությամբ ենք արձագանքում թվերի նախընթաց անկմանը, իհարկե, մեր թվերը հուլիսի համեմատ կրկնակի նվազել են, բայց եթե ճիշտ չարձագանքեք, արագ կվերադառնանաք հուլիսյան վիճակին»- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ ինքն իրավիճակը շարունակում է խնդրահարույց համարել։

Թորոսյանը հայտնել է նաև, որ իրենց նախաձեռնությամբ թեստավորել են Վանաձորի տեքստիլի 2 ֆաբրիկայի աշխատողների, որոնցից մեկում 200 թեստից 50-ը դրական է եղել։ Նա կարևորել է տնտեսվարողների կողմից հակահամաճարակային կանոնների պահպանումը։ Ըստ նախարարի՝ այն տնտեսվարողները, որոնց մոտ հակահամաճարակային կանոնները պահպանվում են, դեպքեր կամ չկան, կամ նվազագույն են։

Հայաստանում օգոստոսի 20-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 42,319-ի։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 836 դեպք կա, այլ պատճառով՝ 251։ Առողջացածների ընդհանուր թիվը 35,476 է։ Փաստացի բուժվողների թիվը 5756 է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---