ՀՀ-ն առաջին անգամ չի մասնակցի «Տանկային բիաթլոնին»․ Նպատակահարմար չէ![]() 20 օգոստոսի 2020 - 13:24 AMT PanARMENIAN.Net - 2013-ից սկսած Հայաստանն առաջին անգամ չի մասնակցի «Տանկային բիաթլոն» միջազգային մրցույթին։ Այս մասին հայտնի է դառնում մրցույթի օնլայն հարթակից։ PanARMENIAN.Net ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն ասաց, որ 2020-ին Հայաստանի մասնակցությունը տանկային բիաթլոնին նպատակահարմար չէր: «Մանրակրկտորեն կուսումնասիրենք մրցույթում տեղ գտած բովանդակային և կատարողական փոփոխություններն ու հաջորդ տարի կմասնակցենք միանգամից մի քանի փոխադրամիջոցների բիաթլոնների»,- նշեց մամուլի խոսնակը: Մրցույթն անցկացվում է «Միջազգային բանակային խաղեր» մրցաշարի շրջանակում։ Հայաստանն ամենամյա բիաթլոնին մասնակցում է 2013 թվականից։ 2014-ին Հայաստանի տանկիստների թիմը գրավել էր «Տանկային բիաթլոնի» երկրորդ հորիզոնականը և մրցանակ ստացել Տ-90Ս տանկ։ Այն ՀՀ էր տեղափոխվել 2016-ի ապրիլին: Հայաստանի այցեքարտը տանկային մրցույթին ժամկետային զինծառայողների թիմն էր։ Ի տարբերություն բոլոր մյուս երկրների՝ ՀՀ-ն ներկայանում էր ոչ թե պրոֆեսիոնալ պայմանագրայիններից բաղկացած թիմերով, այլ ժամկետային տանկիստներով։ Ամեն տարի մրցույթին մասնակցում է մինչև 40 երկիր, 2020-ին դրան տանկային անձնակազմեր է ուղարկել 17 երկիր, այդ թվում՝ Ադրբեջանը, Ղազախստանը, Բելառուսը, Չինաստանը, Ղրղզստանը։ 2020-ին մրցույթին չի ներկայանալու նաև Իրանը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |