ՀՀ բերված Steinway ռոյալի վրա առաջինը կնվագի Տիգրան Մանսուրյանը25 օգոստոսի 2020 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 26-ին Մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում տեղի կունենա Steinway ռոյալի շնորհանդեսը։ Դրա ընթացքում ռոյալի վրա առաջինը կնվագի ՀՀ ժողովրդական արտիստ‚ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, տեղեկացնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունը։ Թանկարժեք երաժշտական գործիքը, որն իր կարգի մեջ Հայաստանում եզակի է, համալիրը ձեռք է բերել Համբուրգի «Ստենվեյ և որդիներ» գործարանից ՀՀ կառավարության աջակցությամբ։ Կցուցադրվի նաև տեսանյութ, որը ներկայացնում է ռոյալի ձեռքբերման ու Հայաստան տեղափոխման պատմությունը։ Միջոցառումը կավարտվի սիմֆոնիկ նվագախմբի լարային կազմի, սոպրանո Ջուլիանա Գրիգորյանի և դաշնակահար Հայկ Մելիքյանի ելույթով։ Շնորհանդեսը կազմակերպել են Համալիրը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |