ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են հուլիսյան մարտերից հետո տարածաշրջանային զարգացումները26 օգոստոսի 2020 - 14:19 AMT PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցում քննարկել են հուլիսյան մարտերից հետո տարածաշրջանային զարգացումները և այս համատեքստում ԼՂ խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը: Մնացականյանն ընդգծել է տարածաշրջանային խաղաղության, կայունության և անվտանգության պահպանմանն ուղղված հայ-ռուսական գործակցության կարևորությունը։ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նաև մտքեր են փոխանակել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի շուրջ։ Ավելի վաղ Լավրովը՝ խոսելով հայ-ադրբեջանական պետական սահմանին հուլիսյան սրման մասին, ասել էր, որ «յուրահատուկ դեր խաղաց աշխարհագրությունը՝ հայկական կողմը որոշել էր վերականգնել սահմանային հին անցակետը, որը 15 կիլոմետր է հեռու ադրբեջանական խողովակաշարերից, ինչն առաջացրեց ոմանց անհանգստությունը, այլոց չարդարացված արձագանքը, և արդյունքում՝ դիմակայություն ամենաանկանխատեսելի հետեւանքներով»: 2020-ի հուլիսի 12-16-ը Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական կողմը նախահարձակ սադրիչ գործողություններ էր ձեռնարկել, ինչի արդյունքում սահմանային մարտեր էին սկսել: Հուլիսյան դեպքերից հետո 5 հայ զինվոր էր զոհվել, ադրբեջանական կողմից 12 զոհի մասին էր հայտարարվել: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |