Տոնոյան․ Նորաստեղծ աշխարհազորը զենք կստանա31 օգոստոսի 2020 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ստեղծվելիք աշխարհազորի ուժերին զենք է բաժանվելու, կանոնակարգվելու է զենքի պահպանումն ու կիրառումը։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։ Նրա խոսքով՝ զենք կստանա մոբիլիզացիոն այն ռեսուրսը, ռեզերվները, որոնք կցագրված չեն հայկական զինված ուժերի համալրման գործընթացին։ Նախարարը նշել է, որ աշխարհազորի ստեղծումը ռազմականացում չէ․ «Մեր քաղաքացիական ժողովուրդն է, որն ընդգրկվելու է երկրի պաշտպանությանը և պաշտպանունակության ամրապնդմանը»։ Տոնոյանի փոխանցմամբ՝ նոր աշխարհազորը Երկրապահ կամավորական կառույցի հետ փոխլրացնող, փոխինտեգրված կառույց է լինելու, և շատ հնարավոր է՝ որոշ ուղղություններով հենց երկրապահի կառույցները լինեն աշխարհազորային ստորաբաժանումների հիմքը։ ՊՆ-ն առաջարկել էր պաշտոնապես աշխարհազոր ստեղծել, օրենքի նախագիծը հանրային քննարկման է դրվել։ Հակառակորդի ռազմական գործողությունների ուսումնասիրումը ցույց է տվել, որ դրանց ծանրության կենտրոնը կարող է տեղափոխվել երկրի տարածքի խորքը՝ դիվերսիոն, ահաբեկչական, հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի կիրառմամբ։ Դրանց դիմակայելու, չեզոքացնելու և ոչնչացնելու նպատակով Հայաստանին անհրաժեշտ է աշխարհազոր։ Ըստ նախագծի՝ լինելու են առանձին ստորաբաժանումներ, քաղաքի ղեկավարի տեղակալը համայնքի բրիգադի հրամանատարն է լինելու, իսկ գյուղական համայնքի ղեկավարի տեղակալը՝ համայնքի գումարտակի հրամանատարը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ucom-ն անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքի կանգառներում 2023–ին Ucom-ը ֆիքսված ցանց է անցկացրել Իջևանում, Գորիսում, Գավառում և Սևանում |