ԱԳ նախարար․ Միջազգային վերահսկման մեխանիզմների ներդրումն աշխատանքի կարևոր ուղղություն է մնում

ԱԳ նախարար․ Միջազգային վերահսկման մեխանիզմների ներդրումն աշխատանքի կարևոր ուղղություն է մնում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը բացարձակ առաջնահերթություն է Հայաստանի համար։ Այդ մասին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։

Խոսելով Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի անցկացման գաղափարի մասին՝ Մնացականյանն ասել է, որ ինչ վերաբերում է ՀՀ-ին, ապա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն առանց որևէ սահմանափակումների, խաղաղ կարգավորմանը ՀՀ հիմնական մոտեցումներից մեկն է։

Հարցին, թե արդյո՞ք Մնացականյանը պատրաստ է հանդիպել ադրբեջանցի գործընկերոջը, քանի որ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ համանախագահներն աշխատում են այդպիսի հանդիպման կազմակերպման ուղղությամբ, նախարարն ասել է, որ 2 տարում բավականին մեծ աշխատանք է իրականացվել միջնորդների կողմից տարբեր ուղղություններով։

Ըստ ՄՆացականյանի՝ միջնորդներն աշխատել են և կարգավորման հարցերի, և փոխզիջման հասնելու հիմնարար պարամետրերի, ինչպես նաև խաղաղությանը նպաստող մթնոլորտի վրա, մասնավորապես՝ այն նախագծերի, որոնք կարող են նպաստել խաղաղությանը ժողովրդներին նախապատրաստելուն։

«Աշխատանքի շատ կարևոր ուղղություն է մնում հրադադարի ռեժիմի պահպանման ուժեղացումն ու մշտական միջազգային վերահսկման մեխանիզմների ներդրումը։ Մենք հավատարիմ ենք այս աշխատանքների բոլոր ուղղություններին և, ես իմ կողմից պատրաստ եմ շարունակել այդ աշխատանքը»,- ասել է նա։

Հստակեցնող հարցին, թե հենց վաղը պատրա՞ստ է առանց նախապայմանների հանդիպել ադրբեջանցի պաշտոնակցի հետ՝ Մնացականյանը պատասխանել է. «Իհարկե պատրաստ ենք հանդիպել, իհարկե, պատրաստ ենք շարունակել այդ աշխատանքը։ Եվ այստեղ մեկ անգամ ևս ուզում եմ ընդգծել, որ մեր աշխատանքների կարևորությունը փոխզիջումների որոնման, անվտանգության ապահովման, ուժի չկիրառման ու մաքսիմալիստական մոտեցումներից հրաժարվելու անհրաժեշտությունն է»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---