Հայաստանի, ԼՂՀ եւ Ադրբեջանի հասարակությունները պետք է պատրաստ լինեն Ղարաբաղի շուրջ համաձայնագրի ստորագրմանը10 փետրվարի 2009 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում շատ են խոսում այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Հայաստանի կողմից զիջումների կհանգեցնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին ասել է «Եվրոպական ինտեգրացիա» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը: «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով Անվտանգության 45-րդ Մյունխենյան համաժողովին, հստակ հայտարարեց, որ Երեւանը ղարաբաղյան հակամարտության հարցում չի գնա միակողմանի եւ անհեթեթ զիջումների: Տարօրինակ է, որ Մյունխենում, գտնվելով նույն այդ քննարկումներին, Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանը ոչինչ չասաց, կարծես նա բոլորովին էլ ներկա չէր քննարկմանը»,- նշել է հայ փորձագետը` ավելացնելով, որ նախարարի նման վարքը արդեն շատ բանի մասին է խոսում: Բեքարյանը նաեւ նշել է, որ, չնայած պաշտոնական վարկածներին, որոնց համաձայն արդեն տարվա կեսին հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվելու են, երկկողմ հարաբերությունների մոտալուտ կարգավորման հնարավորության հույս չկա առանձնապես:Շոշափելով ընթացիկ տարում ղարաբաղյան հակամարտության շուրջ համաձայնագրի ստորագրման հնարավորությունը` «Եվրոպական ինտեգրացիա» ոչ կառավարական կազմակերպության ղեկավարը ընդգծել է, որ լավատեսորեն է մոտենում այդ հնարավորությանը: «Հայաստանի, ԼՂՀ եւ Ադրբեջանի հասարակությունները պետք է պատրաստ լինեն Ղարաբաղի շուրջ համաձայնագրի ստորագրմանը: Հակառակ դեպքում ղարաբաղյան հակամարտությունը կարող է ներքաղաքական հակամարտությունների հանգեցնել այդ երեք պետություններում»,- ամփոփել է Բեքարյանը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |