ԱՄՆ-ն Վրաստան է տարել զրահափոխադրիչներ և հրետանի՝ Noble Partner վարժանքների համար

ԱՄՆ-ն Վրաստան է տարել զրահափոխադրիչներ և հրետանի՝ Noble Partner վարժանքների համար

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին մեկնարկող ՆԱՏՕ անդամ և գործընկեր պետությունների ամենամյա Noble Partner զորավարժությանը մասնակցելու համար ԱՄՆ-ից Վրաստան է բերվել զինտեխնիկա։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ-ն։

Մասնավորապես՝ նավով բերվել են Striker և Hummer զրահափոխադրիչներ, նյութատեխնիկական ապահովության մեքենաներ և հրետանային միջոցներ։

Զորավարժությունն անցկացվում է 2015-ից։ Նախորդ տարիներին ԱՄՆ Ազգային գվարդիան վարժանքների համար Վրաստան է տարել ամերիկյան տանկեր, մարտական մեքենաներ և այլ ծանր տեխնիկա։

Noble Partner-2020-ին մասնակցելու է ավելի քան 2700 զինծառայող Վրաստանից և դաշինքի 4 անդամ երկրից, որոնք են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Լեհաստանը։

Կարդացեք նաև՝ «ՀՀ-ն համավարակի պատճառով չի մասնակցի Վրաստանում ՆԱՏՕ և գործընկեր երկրների զորավարժությանը»

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---