Եգիպտոսում 2500-ամյա կնքված 13 սարկոֆագ է հայտնաբերվել 9 սեպտեմբերի 2020 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսում Սաքքարայի գերեզմանատանը 11 մ գետնի տակ, միմյանց վրա շարված 2500-ամյա փայտե 13 սարկոֆագ է հայտնաբերվել: Դրանք այնքան լավ են պահպանվել, որ որոշ դեպքերում չեն վնասվել անգամ ներկանյութերը: National Geographic-ի փոխանցմամբ՝ հնէաբանները վստահ են, որ դագաղները կնքվել են թաղման պահին: Ենթադրվում է, որ Սաքքարան ծառայել է գերեզմանաքաղաք Եգիպտոսի երբեմնի մայրաքաղաք Մեմֆիսի համար։ Երեք հազարամյակ եգիպտացիներն այստեղ են թաղել իրենց մահացածներին, դրա համար Սաքքարան հնագիտական մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Սաքքարայում ազնվականներին թաղել են շքեղ դամբարաններում: Նման գերեզմաններ ավելի հեշտ է գտնել, և դրանք պարբերաբար թալանվել են։ Այնուամենայնիվ, վերջին պեղումների արդյունքում պարզվել է, որ հայտնաբերվել են նաև միջին կամ աշխատավոր խավի մեռյալներ:
Ներկայումս ուսումնասիրվում է՝ ովքեր են դագաղում, և ինչ կարգավիճակ են ունեցել այդ անձինք: Սա կարող է ավելի ընդլայնել աշխարհի պատկերացումները հին եգիպտական սովորույթների վերաբերյալ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում Կիրանց-Ոսկեպար ճանապարհը կրկին փակ է․ Մտահոգությունները պահպանվում են Գյուղացիներին ամենաշատը մտահոգում է կամրջի հատվածը |